Գաղտնիության քաղաքականություն
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Voznimarket.am Առցանց խանութ-կայքի կողմից սահմանված գաղտնիության քաղաքականության պայմաններն ուղղված են Օգտագիրոջ անձնական տվյալների հավաքագրմանը և գաղտնիության պահպանմանը:
Յուրաքանչյուր Օգտատեր գրանցվելով Առցանց խանութում և տրամադրելով իր անձնական տվյալները՝ համաձայնություն է տալիս ստորև ներկայացված գաղտնիության քաղաքականությանը և վերջինիս պայմաններին:
Անձնական տվյալներ են համարվում Օգտատիրոջը վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Առցանց խանութի օգտագործման պայմանների համաձայն՝ յուրաքանչյուր Օգտատեր Առցանց խանութում գնումներ կատարելու և պատվեր ձևակերպելու համար պարտավոր է գրանցվել: Անձնական տվյալները այն անձնական տեղեկություններն են, որոնք Օգտատերն ինքնքուրույն, իր կամահայտնությամբ և ընտրությամբ լրացնում է Առցանց խանութում գրանցվելիս:
Առցանց խանութը հավաքագրում և պահպանում է միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են Օգտատիրոջ նույնականացման, գրանցման և պատվերի ձևակերպման ու հաստատման, Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատման համար, մասնավորապես՝
- Անուն, ազգանուն
- Էլեկտրոնային փոստի հասցե
- Հեռախոսահամար
- Հասցե
- Բանկային ռեկվիզիտներ
- Առաքման հասցե
- Օգտատիրոջ կատարած գնումների պատմությունը:
Օգտագիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների նկատմամբ պահպանվում է գաղտնիությունն ու ապահովվում անվտանգությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Անձնական տվյալների հավաքագրման և գաղտնիության պահպահման համար Առցանց խանութը պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ իրավական և տեխնիկական բնույթի միջոցներ, մասնավորապես՝ ոչ իրավաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, արգելափակումից, կրկնօրինակումից, երրորդ անձանց անձնական տվյալների տրամադրումից, տարածումից, ինչպես նաև այլ ոչ իրավաչափ գործողություններից Օգտատիրոջ անձնական տվյալների նկատմամբ:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Voznimarket.am առցանց խանութ-կայքի (այսւոհետ՝ Առցանց խանութ) օգտագործման պայմանները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր պատրատվում են Կայքում գրանցվել, օգտվել, կատարել առցանց գնումներ, ձեռք բերել ապրանքներ (այսուհետ՝ Օգտատեր) Voznimarket.am կայքից:
Գրանցվելով կայքում յուրաքանչյուր Օգտատեր իր համաձայնությունն է տալիս կայքի օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը, որոնք սահմանում են Օգտատիրոջ կողմից Առցանց խանութի միջոցով ապրանքների ձեռքբերման կարգն ու պայմանները:
- ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
1.1. Առցանց խանութի միջոցով գնումներ կատարելու և պատվերներ ձևակերպելու համար անհրաժեշտ է գրանցվել:
1.2. Օգտատերը գրանցվել կարող է հետևյալ եղանակներով՝
- Տրամադրելով Էլեկտրոնային հասցեն
- Տրամադրելով հեռախոսահմարը
- Օգտագործելով իր Facebook հավելվածում հաշիվը
- Օգտագործելով իր Google հավելվածում հաշիվը
1.3. Գրանցման հայտը հաստատելու համար համակարգն Օգտատերի հեռախոսահմարին կամ էլեկտրոնային հասցեին ուղարկում է նամակ / SMS կոդ, որը մուտքագրելուց հետո գրանցման հայտը հաստատվում է:
1.4. Գրանցվելուց հետո Օգտատերն Առցանց խանութում կարող է իրականացնել ներկայացված ապրանքներից ընտրություն, ընտրված ապրանքները տեղափոխել և հավաքել զամբյուղի մեջ՝ հետագա պատվերի ձևակերպման և հաստատման համար:
1.5. Նախքան պատվերի վերջնական հաստատումը Օգտատերը կարող է դիտարկել ընտրված ապրանքները, զամբյուղից հեռացնել և/կամ ավելացնել դրանք:
1.6. Պատվերի ձևակերպման համար Օգտատերը պետք է լրացնի առաքման հասցեն, վճարման եղանակը, առաքման ժամանակահատվածը՝ տրամադրելով իրական և վավեր տվյալներ, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար: Առցանց խանութը որևէ պարտավորություն չի կրում Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների ճշտության և վավերականության համապատասխանության և դրանց պատճառով առաջացած հետևանքների համար:
- ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
2.1. Յուրաքանչյուր ապրանքի գինը նշվում է Առցանց խանութում ՝ ՀՀ դրամ:
2.2. Վերջնական պատվերի ընդհանուր գինը ձևավորվում է Օգտատիրջով կողմից ընտրված և զաբյուղ տեղափոխված բոլոր ապրանքների և դրանց առաքման վճարի հանրագումարից:
2.3. Հաստատված պատվերի համար վճարումը կատարվում է երկու եղանակով՝
- պատվերի ստացման ժամանակ կանխիկ դրամական միջոցներով
- առցանց խանութ-կայքում առկա վճարային համակարգի միջողոց՝ անկանխիկ փոխանցում կատարելով:
2.4. Առցանց խանութում անկանխիկ վճարման դեպքում Օգտատերը նշում է իր բանկային քարտի տվյալները և վճարում պատվերու նշված գումարն ամբողջությամբ: Ոչ ամբողջական վճարման կամ անբավարար միջոցների դեպքում պատվերը չի կարող հաստատվել, և Օգտատիրոջից գումար չի գանձվում:
2.5. Օգտատիրոջ կողմից Առցանց խանութում պատվերի հաստատումից հետո մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում Voznimarket.am-ի աշխատակիցը(այսուհետ՝ աշխատակից) կապ է հաստատում Օգտատիրոջ հետ և վերահաստատում պատվերը:
- ՊԱՏՎԻՐՏՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
3.1. Օգտատերը պատվերի հաստատումից հետո մինչև աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով պատվերի վերահաստատումն իրավունք ունի հրաժարվել պատվիրված ապրանքից:
3.2. Առաքված ապրանքից Օգտատիրոջ հրաժարվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ կողմից փոխանցված դրամական միջոցներից պահել առաքման ծառայությունների արժեքը:
3.3. Պատվիրտված ապրանքը չստանալու դեպքում Առցանց Խանութն Օգտատիրոջ կողմից վճարված դրամական միջոցները վերադարձնում է վերջինիս՝ 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
3.4. Այն դեպքում, երբ Օգտատերը չի ընդունում առաքված ապրանքները, որոնք չունեն որևէ քանակական և/կամ որակական թերություն, Առցանց խանութն իրավունք ունի Օգտատիրոջից գանձել առաքման վճարը:
3.5. Ապրանքը ստանալու պահին Օգտատերն առաքիչի ներկայությամբ պարտավոր է ստուգել ստացված ապրանքների քանակակն և որակական համապատասխանությունը իր պատվերին:
3.6. Օգտատիրոջ կողմից պատվերի ստուգման պահին անպատշաճ որակի ապրանքներ հայտնաբերվելու կամ ստացված ապրանքները պատվերին չհամապատասխանելու դեպքում Օգտատերն իրավունք ունի պահանջել այդ ապրանքները փոխարինել պատշաճ որակի ապրանքներով կամ հրաժարվել դրանք ընդունելուց և պահանջել հետ վերադարձնել անպատշաճ որակի ապրանքների համար վճարված գումարը: Ընկերությունը պարտավորվում է փոխարինել ապրանքը Օգտատիրոջ պահանջը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում կամ հետ վերադարձնել գումարը:
3.7. Առցանց խանութ կայքում տեղադրված ապրանքների լուսանկարների և առաքված ապրանքների ոչ էական տարբերությունները չեն հանդիսանում հիմք ապրանքի անպատշաճ որակի համար:
3.8. Ապրանքի առաքումից և Օգտատիրոջ կողմից այն ընդունելուց հետո պատշաճ որակի ապրանքը չի կարող հետ վերադարձվել:
- ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Առցանց խանութն իրավունք ունի անբարեխիղճ, օգտագործման պայմանները հաճախակի խախտած հաճախորդների մուտքը առցանց խանութ արգելել և/կամ սահմանափոկել:
4.2. Առցանց խանութն ապահովում է յուրաքանչյուր Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը:
4.3. Օգտատերն իրավունք ունի Առցանց խանութ-կայքի մեկնաբանություններում թողնել ցանկացած օբյեկտիվ և հիմնավորված կարծիք կամ հարց:
4.4. Օգտատերը պարտավորվում է իր կողմից պատվիրված և առաքված ապրանքի դիմաց վճարել համապատասխան կարգով և չափով:
4.5. Առցանց խանութը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից պատվերի, պահանջվող տվյալների սխալ լրացման արդյունքում կրած վնասների համար:
4.6. Սույն համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներից են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, էլեկտրական էներգիայի տատանումները, անբարենպաստ եղանակային պայմանները, տեխնիկական համակարգերի խափանումները, խցանումները և այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում կամ էականորեն դժվարացնում են սույն համաձայնագրով Կողմերի պարտավորությունների կատարումը։ Անհաղթահարելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են ֆորս-մաժորային հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համապատասխան: